Մալիբուում այրվել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տունը (լուսանկար)
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տունն այրվել է։ Այս մասին սոցցանցերում գրել է Լուիս Մորենո Օկամպոն` հրապարակելով այրվող տան լուսանկարը։
«Մալիբուում գտնվող իմ տունն ավերվել է հրդեհից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում երկար ժամանակ մոլեգնում են խոշոր անտառային հրդեհները՝ լուրջ վնասներ պատճառելով տարածաշրջանին։ Զոհերի թիվը հասել է 10-ի: