«ԲՀԿ-ում ինքնազտման ու առողջացման պրոցես է». Նաիրա Զոհրաբյան
Շատ շնորհակալ եմ լրատվամիջոցներին ԲՀԿ-ի հանդեպ նման հոգատար և մանրակրկիտ ուշադրություն ցուցաբերելու համար:
Newspress.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով մամուլում տեղ գտած այն լուրերին, ըստ որոնց՝ «Քանդման երկրորդ «պտույտի» գնացող ԲՀԿ-ն փորձում է հավաքել առաջին «պտույտի» ժամանակ «քամուց քշվածներին»։
«ԲՀԿ-ում ամեն ինչ նորմալ գնում է: Կուսակցության ինքնազտման առողջացման պրոցես է ընթանում, իսկ մնացած հարցերին կպատասխանենք, երբ կուսակցությունում մենք կավարտենք ինքնազտման ու առողջացման պրոցեսը»,-ասաց ԲՀԿ ղեկավարը:
Ինչ վերաբերում է նախկին արտգործնախարար և ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վերադարձին, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նման բան չկա և այս մասին առաջին անգամ է լսում: