Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր ստորագրվի. Ֆիդան
Անկարան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր ստորագրվի:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Արցախի գրավումից հետո պատմական հնարավորությունների պատուհան է բացվել տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման համար: Այս գործընթացում մենք ուս ուսի քայլում ենք Ադրբեջանի հետ»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը։
Ֆիդանը նաև ասել է, որ Թուրքիան կամրապնդի հարաբերությունները Թյուրքական պետությունների կազմակերպության հետ։