Ադրբեջանում բացահայտվում են ԱԱԾ նախկին աշխատակիցների կատարած հանցագործությունները
Արբեջանում շարունակվում են լուծարված Ազգային Անվտանգության նախարարության նախկին աշխատակիցների հանցավոր գործունեությունը բացահայտող փաստերը։ Տեղեկացնում է azadliq.az կայքը։
Շարունակվող դատավարությունների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի նախկին Ազգային Անվտանգության նախարարության աշխատակիցներ Ֆիզուլի և Նաթիգ անունով սպաները մի մեծահարուստ գործարարից նրա վրա գործ բացելու սպառնալիքով պահանջել և ստացել են 100 հազար ԱՄՆ դոլար, 20 հազար ադրբեջանական մանաթ (մոտ 22 հազար դոլար) և 50 հատ ipone տեսակի հեռախոս։
Նրանց նկատմամբ ևս հայտարարվել է կալանք։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շարունակում է այդ ոլորտի նախկին աշխատակիցների դեմ ուղղված քրեական գործերի բացահայտումը։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Ադրբեջանում լուծարվեց Ազգային Անվտանգության ծառայության նախարարությունը, որից հետո սկսեց բացահայտվել նախարարության նախկին աշխատակիցների հանցավոր գործունեությունը։