Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճել է
Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 10-ի:
Այս մասին հայտնել են տեղի բժշկական փորձաքննության գրասենյակից:
Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին։
«Գերատեսչությունը ծանուցում է ստացել հրդեհների հետ կապված մահվան 10 դեպքերի մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Լոս Անջելեսի շրջանը տասնյակ հազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրաման է տվել։ Վարչաշրջանի հրշեջ պետը խոստովանել է, որ ռեսուրսները սահմանափակ են մեկ կամ երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար: