Օլաֆ Շոլցն արգելափակել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արգելափակել է Ուկրաինային 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնության տրամադրումը:
Այդ գաղափարին աջակցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Աննալենա Բերբոքը և Բորիս Պիստորիուսը, գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, Շոլցը, հավանաբար, չի ցանկանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել Ուկրաինային զենքի հետագա մատակարարումների մասին, քանի որ դա կարող է դուր չգալ իր հավանական ընտրողներին:
Միևնույն ժամանակ Կանաչների կուսակցությունը գրավում է կողմնակիցներին՝ պահանջելով ավելացնել պաշտպանական ծախսերը, նշում է Spiegel-ը։