Իլոն Մասկը գտել է ուկրաինական հակամարտության լուծման արագ ձևաչափ
Ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել, սակայն դրա համար կպահանջվի ուժեղ ղեկավարություն Միացյալ Նահանգների ներսում։
Այս մասին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Էլիս Վայդելի հետ զրույցում ասել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
«Դա պահանջում է ուժեղ առաջնորդություն Միացյալ Նահանգների ներսում»,- ընդգծել է գործարարը։
Նա նաև ասել է, որ Դոնալդ Թրամփը կկարողանա բավական արագ կարգավորել իրավիճակը։