Պուտինը ցանկանում է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համար։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թրամփի խոսքով՝ Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ։
«Նա ցանկանում է հանդիպել, և մենք պատրաստվում ենք», - ասել է Թրամփը լրագրողներին՝ նախքան Ֆլորիդայում հանրապետական նահանգապետերի հետ հանդիպումը: