Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

«Սերժին մերժելու» վարակը ընթացել է 2 վարակով, Նիկոլը ձեզ պետք էր՝ իշխանության այլընտրանք․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է․

«2020 թվականից հետո կեղծ եւ ձեւական դարձած հերթական Ամանորյա զեղումներին զուգահեռ, Հայաստանի քաղաքական օրակարգում, ի հեճուկս ռեգիոնալ և գլոբալ բազմաթիվ մարտահրավերների, միտումնավոր ներքաշում են նաեւ իմ կուսակցությանն ու ինձ՝ անկախ իմ տնային կալանքի պայմանների սահմանափակումներից:
Ուստի ստիպված եմ այս կերպով արձագանքել , թեպետ ազատության մեջ լինելու դեպքում պատասխանը կլիներ այլ ձևաչափով և այլ հարթակներում:
 
Խոսքը «Մայր Հայաստան» դաշինքի որոշ ներկայացուցիչների կողմից Հանրապետականի, Հանրապետականի ղեկավարի նաև իմ համեստ անձի շուրջ հյուսվող հերթական մանիպուլյացիոն և կեղտոտ օպերացիայի մասին է, որն իր ձեռագրով և տեխնիկական լուծումներով ամբողջությամբ տեղավորվում է իրենց կողմից երբեմնի երկրպագած Նիկոլ Փաշինյանի ձեռագրի եւ բարոյազրկվածության մեջ:
 
Առհասարակ, որպես բժիշկ կարող եմ փաստել, որ «Սերժին մերժելու» վարակը ընթացել է երկու հիմնական սցենարով։ Մեծ մասի մոտ՝ ջրծաղիկի տարբերակով. մի անգամ հիվանդացել են, իմունիտետ են ձեռք բերել և ողջ կյանքի ընթացքում այլևս նույն վիրուսից չեն կպնում։ Իսկ ոմանց մոտ էլ «Սերժին մերժելը» վերածվել է խրոնիկ հերպեսի, որը պարբերաբար սրվում է եւ տհաճ ցանավորմամբ նախշում դեմքերը մրսելուց, սթրեսից կամ անկանոն կապերից։
 
Հիշեցնեմ, որ այս թեման սկիզբ առավ Նարեկ Մալյանի կողմից Թևանյան Անդրանիկին ուղղած մի շարք հարցադրումներից, և այդ հարցադրումներին պատասխանելու փոխարեն «Թևանյան և Co» մտածեցին, որ կարող են փորձել ատամ գցել իրենց համար ամեն ինչով անհասանելի քաղաքական թիմին:
Այո, Նարկ Մալյանն իմ ուսանողական ընկերն է, ճիշտ այնպես, ինչպես ունեմ բազմաթիվ այլ անկուսակցական ընկերներ: Նարեկ Մալյանն ունի, նախեւառաջ, բարոյական իրավունք բարձրացնելու այն հարցերի համախումբը, որոնց համատեքստում նա ապօրինի կալանավորվեց, դատապարտվեց և մեկ տարի անազատության մեջ էր ինձ հարևան քրեակատարողական հիմնարկում:
 
Բորիս Մուրազին իր գրագրության մեջ Սերժ Սարգսյանին անվանում է «ժողովրդի և պետության հաշվին հարստացած անձնավորություն», ինչը եւս մեկ անգամ վերադարձնում է նրան 2018 թվական, երբ նա իր այսօրվա գործընկերների հետ Նիկոլի համար ինքնամոռաց «Սերժ էր մերժում»։
 
Իսկ այն մարդկանց, ովքեր իրավացիորեն իրենց ուղղված հարցեր են բարձրացնում, նա անվանում է «Սերժ Սարգսյանի շնիկներ»: Շատ տարօրինակ ձևակերպումների շարք է Բորիսի կողմից, որովհետև հիշում եմ, որ մինչև կալանավորումս նա առնվազն երկու անգամ եղել է ոչ միայն մեր գրասենյակում, այլ նաև իմ աշխատասենյակում, որտեղ տեղի ունեցած նեղ զրույցների բովանդակությունը, բնականաբար, բացահայտելու ցանկություն չունեմ, բայց կարող եմ մեկ հարց հնչեցնել: Արդյո՞ք ճիշտ եմ հասկացել, որ այն ժամանակ Բորիսը գալիս էր ՀՀԿ գրասենյակ, որ «Սերժ Սարգսյանի ժողովրդից եւ պետությունից թալանած փողերով դառնա նրա հերթական շնիկը»… Հարցն ավելի քան հռետորական է:
 
Ես կարող եմ իրենց խորհուրդ տալ ամբողջությամբ ուսումնասիրել իմ և իմ ընկերների քաղաքական գործունեության տեսադարանը, և իրենց համար հայտնաբերել շատ զարմանելի հատկություն` եղել ենք, կանք և մնացել ենք բացառապես մեկ քաղաքական գծի , մեկ քաղաքական ընտանիքի, մեկ քաղաքական վեկտորի հավատարիմ, եւ այն կոչվում է Հայաստանի Հանրապետական կուսակցություն։ Որքան էլ ուշ է, այդ նույն սկզբունքայնությունը մաղթում եմ իրենց քաղաքական կշիռը ուրիշների հաշվին մեծացնելու փորձ անող, բայց հետևողականորեն ձախողող տվյալ անձանց:
 
Ի դեպ, Հանրապետականի և Սերժ Սարգսյանի համար առաջին փորձը չէ դառնալու արտաքին ազդեցության գործակալների անառողջ քաղաքական ակտիվության թիրախ: Ու կապ չունի, թե այդ ազդեցության ուժերը ինչպիսի աշխարհագրական ուղվածություն ունեն:
 
Եթե ոմանց թվում է, որ այլ պետությունների միջին ու միջինից ցածր որոշ աշխատակիցների հովանավորությամբ նրանք կարող են հաջողության հասնել սեփական իշխանատենչ և նիկոլակերպ քաղաքական ծրագրերոում, ապա խիստ սխալվում են՝ և’ պատվիրատուները և’ կատարողները: Նիկոլին եւ իրենց միավորող եւս մեկ «խասյաթ»՝ երկիրը դարձնել գեոպոլիտիկ խրամատ, ու կապ չունի, թե որ կողմի «խաթր»։
 
Եթե պատասխան ունեք Նարեկ Մալյանի բարձրաձայնած հարցերին`պատասխանեք: Մենք էլ կարող էինք, հաշվի առնելով Թևանյան Անդրանիկի և իր կոմպանիայի շատ ավելի խորը քաղաքական, անձնական, ես կասեի նաև՝ օրգանական կապերը ՀՀ երկրորդ նախագահի և իր թիմի հետ, թեման տեղափոխել հենց այդ դաշտ`առնվազն համադրելի քաշային կատեգորիաներ ապահովելու տեսակետից: Բայց, բնական է, որ նման պրիմիտիվ տրյուկների և հնարքների չենք տրվում, ուստի համարեք, որ միջազգային քաղաքականության մեջ թեւանյանական որոշ ներկայացուցիչների հաջողվեց սահմանել ընդդիմության պայքարի նոր հակառակորդ. իշխանությունների կողմից հետապնդվող, ազատությունից զրկված եւ տնային կալանքի սահմանափակումներով անձի հանդեպ դիմել ստորաքարշ մանիպուլյացիաների և կեղծիքներին:
 
Ինչ վերաբերում է տարբեր տարեթվերի տեսանյութերի էժանագին մոտնաժներին, այդ թվում՝ նաև իմ անձի մասնակցությամբ, ապա տարօրինակ է, որ սույն շրջանակները հիշեցնում են 2015 թվականի իրադարձությունների մասին։ Չեմ կարծում, որ նրանց պահվածքն այդ ժամանակ կողմերից որեւէ մեկը «լավով» է հիշում։
Ռոլիկներ էլ մոնտաժելուց առաջ թող փորձի փոխանակում անցնեն տխրահռչակ ՊՈԱԿ-ում, որ այլընտրանքային «լուսավորների» շարքում իմ կողմից տրվող անուններից կտրեն Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆիի անունները։
Այո, մեր տարիներին երկրում գործող ընդդիմությանն այլընտրանք խրախուսելու հարցում Նիկոլը, ի թիվս այլոց, փիարվել է մեր կողմից, բայց իշխանությանը նրան բերել եք դուք եւ ձեր նմանները (չխառնել մոլորված ժողովրդի հետ):
 
Եթե Նիկոլը մեզ պետք էր որպես ընդդիմության այլընտրանք, ապա ձեզ նա պետք էր՝ որպես իշխանության այլընտրանք։ Իրենց քաղաքագետներ եւ ակտիվիստներ երեւակայողները այս կարդինալ տարբերությունը պիտի որ լավ հասկանան։
 
Հ.Գ. Չեմ ուզում մտածել, որ Բորիսի և իր գործընկերի նման պահվածքը Հանրապետականի, Հանրապետականի ղեկավարի կամ իմ համեստ անձի հետ կապված պայմանավորված է այն հանգամանքով, որ երբ որոշակի շփում ունեի Բորիսի հետ և պատրաստակումություն հայտնեցի գնել իր կողմից պատրաստված ծիրանի օղին, այն համտեսելուց հետո ազնվություն ունեցա ասելու, որ վառածի, տակը կպածի համ է գալիս։
Այս օրերի իրենց պահվածքը հիշեցնում է հենց տակը կպած այդ ինքնաշեն օղին, որն երկրորդ անգամ նույն գնորդին վաճառել չի ստացվի։
 
Հ.Գ. Եթե մի օր ազատությունս վերականգնելուցս հետո էլի նման հարցեր մնան, կանդրադառնամ՝ առավել մանրամասն եւ վիդեոձեւաչափով, ինչը հիմա, ցավոք, անել չեմ կարող։ Մի տեսակ անարդար է. «Նիկոլին բերել եմ ես», բայց ազատության մեջ են ինձ հանիրավի մեղադրողները»։