ՄԱԿ-ում տեղի է ունեցել այսպես կոչված Արևմտյան ադրբեջանական համայնքի համաժողով
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) քարտուղարությունը տարածել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը «Վերադարձի իրավունք. ապահովել Հայաստանից բռնի վտարված ադրբեջանցիների համար» թեմայով երկրորդ միջազգային համաժողովի մասնակիցներին։
Նշվում է, որ այս հարցով ՄԱԿ-ում ներկայացված պաշտոնական փաստաթղթերի ընդհանուր թիվը հասել է տասի:
«Արևմտյան ադրբեջանական համայնքը կշարունակի միջազգային հարթակներում բարձրացնել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը: Այն ևս մեկ անգամ կոչ է անում Հայաստանի կառավարությանը հրաժարվել իրենց նախորդների կողմից նախաձեռնված ռասայական խտրականության քաղաքականությունից, կատարել իրենց միջազգային պարտավորությունները, պայմաններ ապահովել ադրբեջանցիների վերադարձի համար Արևմտյան Ադրբեջան և երկխոսություն սկսել արևմտյան ադրբեջանական համայնքի հետ», -նշված է փաստաթղթում: