Մենք ցանկանում ենք խաղաղություն և կշարունակենք զարգացնել հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ։
«Եվ մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության և անվտանգության մթնոլորտ Կովկասում։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և մենք կարևորում ենք այդ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք անել մեզանից կախված ամեն ինչ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ այս օրերին շփումներ չեն եղել: