Սերժ Սարգսյանը հաղթել է Կիրսան Իլյումժինովին
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին մասնակցել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիսրան Իլյումժինովը շախմատ են խաղացել: Նրանց միջեւ կայծակնային խաղի չնախատեսված պարտիա ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով։