Թուրքական բանակը բերվել է մարտական բարձր պատրաստվածության աստիճանի
Թուրքական բանակը լիակատար մարտական պատրաստության է բերվել Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ հնարավոր գործողության համար։ Այս մասին հայտնում է Turkiye թերթը։
Թուրքիայի ղեկավարությունը դիտարկում է իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները, այդ թվում՝ ակտիվ ռազմական գործողությունները։
Պարբերականն ընդգծում է, որ Անկարան մտադիր է վճռական միջոցներ ձեռնարկել՝ պահանջելով Սիրիայի վարչակազմից ակտիվացնել պայքարն ահաբեկչական կազմակերպությունների դեմ։
Թուրքական մեկ այլ հրատարակություն՝ Hurriyet-ը, հայտնում է, որ գործողությունը կարող է սկսվել, եթե Արևմուտքը նոր պահանջներ ներկայացնի, որոնք Անկարան անընդունելի է համարում։
Սիրիայի հետ սահմանին տեղակայված զորքերը բերվել են բարձր պատրաստվածության և կարող են կարճ ժամանակում գործողություններ ձեռնարկել։