Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդի դի է հայտնաբերվել
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում Իսրայելի վրա հարձակման ժամանակ պատանդ վերցվածի մարմին:
Այս մասին հայտնել է իսրայելական բանակը Telegram-ի իր ալիքում։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Յուսուֆ ալ Զիյադնի մարմինը հայտնաբերվել է Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահ քաղաքի մոտ գտնվող թունելում։ Ենթադրվում է, որ նա սպանվել է։
Միաժամանակ իսրայելական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը գրում են, որ հայտնաբերվել է նաև Համզա ալ Զիյադի մարմինը։ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական հայտարարության մեջ այս մասին չի նշվում։
ՀԱՄԱՍ-ի զինյալները պատանդ են վերցրել ալ-Զիյադ ընտանիքի չորս անդամներին Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ Նրանցից երկուսը՝ Յուսուֆի որդին ու դուստրը, արդեն ազատ են արձակվել։