Հարձակում Չադի նախագահական նստավայրի վրա. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Առնվազն 19 մարդ, այդ թվում՝ 18 հարձակվող, զոհվել է Չադի մայրաքաղաք Նջամենայում նախագահական պալատի վրա հարձակման հետևանքով։
Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Չադի կառավարության տվյալները։
Ավելի վաղ Tchadinfos կայքը հայտնել էր Նջամենայի կենտրոնում գտնվող նախագահական պալատի տարածքում կատաղի փոխհրաձգության մասին։ Անվտանգության ծառայությունների տվյալներով՝ անհայտ զինված անձինք հարձակվել են պալատի վրա, սակայն հարձակումը ճնշվել է։ Պալատի մոտ տեղակայվել են տանկեր և ոստիկանական ստորաբաժանումներ։ Քաղաքի բնակիչները նույնպես շարժվում են այնտեղ՝ ի պաշտպանություն Չադի նախագահ Մահամաթ Իդրիս Դեբի Իտնոյի:
Իրավիճակը Նջամենայում կայունացել է, հայտնել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։