Ռուսաստանը հերթական ռազմածովային մեծամասշտաբ զորավարժություններն է սկսել
Ռուսաստանը Կասպից ծովում մեծամասշտաբ ռազմածօվային զորավարժություններ է սկսել։ Տեղեկացնում է oxu.az կայքը։
Զորավարժությունն անցկացվում է Հարավային զորամիավորման մարտունակության բարձրացման շրջանակներում։ Զորավարժությանը մասնակցում են 30 ավել ռազմանավեր՝ զինված վերջին սերնդի տեխնիկայով և հրթիռային համակարգերով։ Բացի ռազմանավերից, մասնակցում են նաև 100 ավել այլ ռազմատեխնիկա և մոտ 1000 զինծառայող։
Այս մասին տեղեկատվությունը տարածել է Ria Novostin` հղում անելով Հարավային Զորամիավորման հրամանատարությանը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում Հարավային Զորամիավորման մարտունակությունը բարձրացնելու համար։ Միայն 2016 թվականին Կասպից ծովում արդեն երկրորդ ռազմածովային զորավարժություններն են անցկացվում։