Էրզրում քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող հայկական Էրզրում քաղաքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Milliyet թերթը՝ հղում անելով Թուրքիայի աղետների դեմ պայքարի վարչության տվյալներին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14,81 կմ խորության վրա:
Այս պահին երկրաշարժի հետևանքով վնասներ չեն հայտնաբերվել։ Տուժածների մասին նույնպես տեղեկություններ չկան։