Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով
Լոս Անջելեսում անտառային հրդեհները պատել են ընդարձակ տարածքներ՝ սպառնալով ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նստավայրին։ Իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները տարհանման գոտու բնակիչներին պաշտպանելու և վնասը նվազագույնի հասցնելու համար։
NBC-ի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանման գոտին ազդել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի նստավայրի վրա։
Լոս Անջելեսի արևմտյան և արևելյան հատվածներից տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել ուժգնացող քամու ու դրա հետևանքով տարածվող հրդեհների պատճառով։
Հրշեջները փորձում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք բռնկվել և արագորեն տարածվել են Սանտա Անայի հզոր, չոր քամիների պատճառով:
Հրդեհի մարման ընթացքում 25-ամյա մի հրշեջ կին գլխի հատվածում վնասվածք է ստացել։ Շատ են այրվածքներ ստացած բնակիչները, հիվանդանոցները լիքն բնական աղետի հետևանքով տուժած մարդկանցով։
Շատ թաղամասեր հոսանքազրկված են, չեն աշխատում ուսումնական ու այլ հաստատությունները։
Սանտա Մոնիկա քաղաքում նույնպես տարհանում է իրականացվել։
Ալտադենա շրջանում 42,000 բնակիչների գրեթե կեսը ստիպված է եղել տարհանվել հաշված րոպեների ընթացքում։