Հայտնի է, թե որտեղ կարող է տեղափոխվել Իրանի մայրաքաղաքը
Իրանի մայրաքաղաքը կարող է Թեհրանից տեղափոխվել Մազանդարան նահանգի Մեկրան քաղաք:
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջիրանին։
Նրա խոսքով, Իրանի կառավարությունը նոր մայրաքաղաքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու համար ստեղծել է երկու խորհուրդ, որոնցից մեկը կուսումնասիրի մայրաքաղաքի խնդիրները, իսկ մյուսը կզբաղվի ծովային տնտեսությամբ։
2015 թվականին օրենք է ընդունվել Իրանի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու մասին։ Վերջերս Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշիկյանը ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը հանձնարարեց մշակել մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու նախագիծ։