Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան

Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ. գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Ադրբեջանի բռնապետ Ալիևի երեկվա հայտարարությունները՝ Հայաստանը ֆաշիստական երկիր անվանելը, խաղաղության պայմանագրից փաստացի հրաժարվելը և Սյունիքը հանձնելու ու զինաթափվելու լկտի պահանջը կրկին ցույց են տալիս, որ Ադրբեջանի և նրա հովանավորների իրական մտադրությունը հայկական պետականության լիակատար ոչնչացումն է: Այդ խնդիրը նրանք լուծում են երկարաժամկետ և հաշվարկված, փուլային ճանապարհով, ամեն փուլում նոր զիջումներ կորզելով Հայաստանում իշխող կապիտուլացիոն վարչախմբից։ Գործող վարչախումբը՝ կազմալուծելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը և փաստացի հրաժարվելով դիմադրությունից, մինչ այժմ իր կողմից վարած քաղաքականությամբ միայն խրախուսել  է թշնամու այս վարքագիծն և աճող ախորժակները։

Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ։ Նոր պատերազմի այն պատրաստ չի և երբեք էլ պատրաստ չի լինի, քանի մեր երկրում իշխում է կապիտուլացիոն այս վարչակարգը, որը մեր ժողովրդին փորձում է արդեն քանի տարի խաբել «խաղաղության» ակնհայտ կեղծ օրակարգով, այն դեպքում, երբ թշնամին միայն պատերազմի է պատրաստվում, և ամեն տարի մեր երկրից մի նոր կտոր է պոկում՝ կռվով կամ առանց դրա, իսկ հիմա էլ արդեն բացահայտ հրաժարվում է ցանկացած խաղաղությունից։

Իրական խաղաղության համար, սակայն պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի և որքան ուժեղ, միասնական և վճռական լինենք մենք, այնքան թշնամու ախորժակները կնվազեն, պատերազմի հավանականությունը՝ ևս։ Մեր երկիրը անվերջ զիջումներ անելու և դրանով արյունաքամ լինելու հնարավորություն չունի։ Եթե ցանկանում ենք դա կանգնեցնել, մի օր պետք է հաղթահարենք մեր բոլոր կասկածները, ներքին տարաձայնությունները, անձնական հավակնությունները, ազատվենք այս վարչախմբի կործանարար, բթացնող ազդեցությունից, ինքներս պատասխանատվություն ստանձնենք մեր երկրի կառավարման համար, և դուրս բերենք այն անկման և կորուստների այս արատավոր շրջանից։

Այդ պահը մոտենում է, մինչ այդ յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք այդ բեռի սեփական մասը ստանձնել և համագործակցել բոլոր առողջ անհատների և ուժերի  հետ՝ մեր երկիրը պաշտպանելու և այս ճգնաժամից, ի վերջո, դուրս բերելու համար»։