Իրանում մահապատժի են ենթարկել ավելի քան 900 բանտարկյալի
2024 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 901 մարդ։ Դեկտեմբերի մեկ շաբաթվա ընթացքում սպանվել է 40 բանտարկյալ։
BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը։ Սա երկրում մահապատիժների ամենաբարձր ցուցանիշն է վերջին ինը տարվա ընթացքում:
Մահապատժի մեծ մասը, ըստ ՄԱԿ-ի, եղել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, սակայն մահապատժի ենթարկվածների թվում են նաև այլախոհներ և մարդիկ, ովքեր մասնակցել են 2022 թվականի ցույցերին: Աճել է նաև մահապատժի ենթարկված կանանց թիվը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի խոսնակը լրագրողներին ասել է, որ Թուրքի կողմից հրապարակված տվյալները ստացվել են մի քանի կազմակերպություններից, որոնց ՄԱԿ-ը համարում է հավաստի աղբյուրներ։