Ոչ միջազգային միջնորդները, ոչ Ռուսաստանը չեն կարող կարգավորել ԼՂ հակամարտությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծման վերջնական նախաձեռնությունը կարող է բխել միայն հակամարտության մասնակիցներից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այնուամենայնիվ, Ռուսաստանը անում է անհրաժեշտը, որպեսզի աջակցի խնդրի կարգավորմանը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
«Դա իրոք եզակի ճիգեր չեն, այլ հետևողական ուղեգիծ, որը գոյություն ունի միջազգային ձևաչափերում: Եվ Ռուսաստանը լինելով պատասխանատու մասնակից այդ ձևաչափերի` շարունակում է հետևողական աշխատանքը: Սակայն, այնուամենայնիվ ինչ-որ վերջնական որոշումներ, ինչ-որ վերջնական նախաձեռնություններ կարող է բխել միայն հակամարտության մասնակիցների կողմից»,- ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողների` վերջին շրջանում ինչ է անում Կրեմլը այդ ուղղությամբ հարցին:
Նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ուղղությամբ ՌԴ գործադրած ջանքերի համար:
«Ոչ միջազգային միջնորդները, ոչ Ռուսաստանը չեն կարող կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն»,- նշել է Պեսկովը: