Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչներին․ նրանք պատրաստ են գնալ Երևան․ Ալիև
Լավ կլիներ, որ Հայաստանի վարչապետն ընդուներ Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչներին։
Ինչքան գիտեմ, նրանք պատրաստ են գնալ նաեւ Երեւան։
Այդ մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ընդգծելով, որ արևմտյան ադրբեջանցիներին այսպես ասած արտաքսել են առանց պատճառի, Ալիևը հավելել է, որ նրանք բոլոր իրավունքներն ունեն վերադառնալու։
«Այսօր Հայաստանն իրեն ներկայացնում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող երկիր։ Թող նա դա հստակ ցույց տա», - ասել է Ալիևը` ընդգծելով, որ այդ հարցը չի հանվի օրակարգից, քանի դեռ ադրբեջանցիները ապահով չեն տեղակայվել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանում։