Դանիայի վարչապետը հրաժարվել է վաճառել Գրենլանդիան ԱՄՆ-ին
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը մերժել է Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միանալու առաջարկը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։
Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Գրենլանդիան չի վաճառվում», - ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ կարևոր է, որ Գրենլանդիայի ապագան որոշեն հենց իրենք՝ գրենլանդացիները։