Ալիևը խոսել է Փաշինյանի և Ասադի միջև դաշնակցային հարաբերությունների մասին
Այն, ինչ բխում է Թուրքիայի շահերից, բխում է նաև մեր շահերից: Մենք ունենք նաև մեկ ընդհանուր անվտանգություն, մեկ ընդհանուր շահ, մեկ ընդհանուր ապագա։ Մերձավոր Արևելքում, ինչպես Եվրոպայում, բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվում, և այստեղ առանցքային դեր է խաղալու ուժեղ Թուրքիայի գործոնը։ Եվ մենք նրանց կողքին ենք։
Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Ռազմական և քաղաքական ուժը, տնտեսական ներուժը, մեր միասնությունը, այսօր աշխարհում ոչ մի տեղ չեք կարող տեսնել փոխկապակցված այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը,-նշել է Ալիևը։
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ 12 տարի Ադրբեջանը Սիրիայի հետ ոչ մի կապ չի ունեցել։
Նրանք միավորվեցին Հայաստանի հետ մեր դեմ։ Ուշադրություն դարձրեք Փաշինյանի՝ Ասադին ուղղված նամակներին, իր ուղարկած պաշտոնական պատվիրակություններին՝ արտաքին գործերի նախարարին, խորհրդարանի նախագահին և նրա տեղակալին։ Նրանք Սիրիան համարում էին մերձավոր դաշնակից, բայց դա այլևս ավարտված է,-նշել է Ադրբեջանի ղեկավարը։