Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. Լավրով
Մամուլ

Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Պետբյուջեից ամեն տարի հսկայական գումար՝ շուրջ 1.5 մլն դոլար է հատկացվում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր հանդիսացող կառավարական առանձնատների պահպանության ծախսերի համար։

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական գնումների armeps.am հարթակում հրապարակված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրից տեղեկանում է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է շուրջ 602 միլիոն 979 հազար դրամ (շուրջ 1.5 մլն դոլար): «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ ծառայողական առանձնատունը տրամադրվում է հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու Սահմանադրական դատարանի նախագահին։

Բայց հետհեղափոխական Հայաստանում պարզվում է, սակայն, կան դեպքեր, որ պաշտոնյաները չեն էլ բնակվում իրենց հատկացված կառավարական առանձնատանը, սակայն դրա սպասարկման համար մեծ թվեր են հատկացվում հպարտ հարկատուների վճարած հարկերից:

«Ժողովուրդ» օրաթերթին հավաստի լուրեր հասան այն մասին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեպքում տևական ժամանակ է, ինչ միայն ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ ինքը պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, առանձին բնակվում է հեղափոխությունից հետո գնված, իր ընտանիքին պատկանող Ջրվեժի առանձնատանը։

Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հրապարակած ընտանեկան լուսանկարներից էլ նկատում ենք, որ դրանք հիմնականում կառավարական առանձնատնից են արված, և այնտեղ միայն Մարիամ Մարգարյանն ու երեխաներն են:

Անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան օրը Մարիամ Մարգարյանը լուսանկար էր հրապարակել կառավարական իրենց առանձնատնից՝ դստեր հետ, բայց Ալեն Սիմոնյանն այնտեղ չէր:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանից հետաքրքրվեց՝ որքան ժամանակ է, որ Ալեն Սիմոնյանը չի բնակվում բարձրաստիճան պաշտոնյային հատկացված կառավարական առանձնատանը, այլ այնտեղ միայն նրա կինն ու երեխաներն են: Մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ Ալեն Սիմոնյանը հիմնականում Կառավարական առանձնատանն է բնակվում, բայց երբեմն կարող է պատահել, որ գտնվի նաև Ջրվեժի առանձնատանը, որտեղ նրա մայրն է նաև ապրում։

Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում է, որ Ալեն Սիմոնյանի մայրը բնակվում է Կենտրոնում՝ Աբովյան 62 ա հասցեում, մյուս որդու՝ Կառլեն Սիմոնյանի հետ:

Իսկ Ալեն Սիմոնյանի հարևանները «Ժողովուրդ» օրաթերթին շարունակում են հավաստիացնել, որ նա բնակվում է Ջրվեժի առանձնատանը, և դա նկատելի է, քանի որ ամեն օր նրա թիկնազորը այնտեղից է ԱԺ նախագահին ուղեկցում աշխատանքի (լուսանկարները մեր ձեռքում են)։

Նկատենք, որ փաստացի ՀՀ պետբյուջեից ահռելի հատկացում է արվում Ալեն Սիմոնյանի կնոջ և երեխաների համար, մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ ամառանոցը պետք է ծառայի բացառապես պաշտոնյային․ նրա համար է հատկացված:

Սա երկրորդ արձանագրումն է, որ Ալեն Սիմոնյանը պետականն ու սեփականը իրար է խառնել: Նրա օգնական-խորհրդականն էլ կնոջ հետ է ԱՄՆ գործուղվում»: