Թուրքիայում մեկնարկել են Mavi Vatan-2025 ռազմածովային ամենախոշոր զորավարժությունները
Թուրքիայում մեկնարկում են Mavi Vatan 2025 խոշոր ռազմածովային զորավարժությունները: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Լայնածավալ զորավարժություններ տեղի կունենան Սեւ եւ Էգեյան ծովերում, ինչպես նաեւ Արեւելյան Միջերկրականում։
Դրանք կտևեն 10 օր, ներգրավված են մոտ 90 նավ և 50 ինքնաթիռ, 20 հազար անձնակազմ։
Զորավարժության նպատակն է գնահատել ռազմածովային նավատորմը կազմող հրամանատարությունների արդյունավետությունն ու բարձրացնել ստորաբաժանումների օպերատիվ պատրաստվածության մակարդակը, բարելավել շտաբի անձնակազմի և ստորաբաժանումների վերլուծության և որոշումների կայացման կարողությունը: