Իրանը դուրս է բերել իր ուժերի մեծ մասը Սիրիայից
Իրանի զինված ուժերի մեծ մասը լքել է Սիրիան այն բանից հետո, երբ հանրապետությունում իշխանությունն անցել է սիրիական զինված ընդդիմությանը։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
«Իրանական ուժերը հիմնականում դուրս են բերվել Սիրիայից»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ Դամասկոսում ընդդիմության իշխանության զավթման ժամանակ հազարավոր իրանամետ մարտիկներ դեռ ներկա են եղել Սիրիայում՝ հիմնականում երկրի արևելքում։
Այնուհետեւ նրանց հիմնական ուժերը շարժվել են դեպի Իրաքի սահմանամերձ Ալ-Քաիմ քաղաք։ Դամասկոսում գտնվող իրանցիներից մի քանիսը գնացել են Թեհրան, իսկ Հեզբոլլահի մարտիկները նահանջել են Լիբանան։