Չինաստանում երկրաշարժի հետևանքով արդեն կա 100 զոհ և 130 վիրավոր
Չինաստանի Տիբեթի ինքնավար մարզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի։
Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Տիբեթի իշխանություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ժամը 15:00-ի դրությամբ Տինգրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 95 մարդ, վիրավորվել՝ 130-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։