Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ». «Հրապարակ»Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել. «Հրապարակ»ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութ. «Իրավունք»Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»Իսրայելական զինվորականները հրետակոծել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող շրջանները«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՎոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարելԱդրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ էԽուդաթյանը կարևորել է համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված ներուժը գործնականի վերածելըՌուբիոն կանխատեսել է, որ Իրանը լիովին կկորցնի նավթ արտահանելու հնարավորությունըԹուրքիայում 22 ճանապարհ է փակվելԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանըԿոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-նՆոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումԼիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՀայաստանը օկուպացրած իշխանությունների օրոք այսօր էլ կալանավայրում քաղբանտարկյալ մահացավ. ՀակոբյանԱյս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցությունԹուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքելՆեթանյահու․ Իրանի սպառնալիքը վերացնելու միակ ճանապարհը այաթոլլաների վարչակարգի տապալումն էՏրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգըՌուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավը շրջվել է Նյու Յորքից 740 կմ հեռավորության վրաԵՄ-ն մտահոգված է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ՌԴ-ի պայմանավորվածություններից դուրս մնալու հեռանկարովԻրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքներըՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱՆ համագործակցության մասին համաձայնագիրԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսըԻսրայելում տեղի է ունեցել 26-րդ գումարման Քնեսեթի բացումը․ երդվել է 120 պատգամավոր9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիՔննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՄեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանիցԵԱՏՄ-ն հաստատել է միությունից արտահանվող ապրանքների ծագման որոշման հատուկ կանոններըԻրանի փոխնախագահի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հայերեն և պարսկերեն ձեռագրերինԱսել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ ՂազինյանԻնչո՞ւ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով, և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունըՀայաստանը և Բուլղարիան քննարկել են մաքսային համագործակցության խորացման հնարավորությունները«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջովԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունը. BloombergՔննարկվել են ՀՀ-ում ներդրումային նոր հնարավորություններին առնչվող հարցերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկումՍևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմինԱրսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքով վարույթ է հարուցվելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Փաշինյանը հանդիպել են Ելիսեյան պալատում (տեսանյութ)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներԴանակահարված աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար․ վնասվածք պատճառողը հայտնաբերվել էԷջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար․ «Հրապարակ»Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղել է Թուրքիա
Հասարակություն

Մասիսի էլցանցի պետ, ռեստորանատեր, «Հագուստի աշխարհի» սեփականատերեր. ում է Վահե Ղազարյանը «նառուշիլովկաներ» տվել

Արդեն մեկ ամսից ավելի է` Ներքին գործերի նախարար է նշանակվել Արփինե Սարգսյանը:

Հարց է առաջանում` արդյոք նա փորձե՞լ է ճշտել, թե իր նախորդը՝ Նիկոլ Փաշինյանի 37 տարվա ընկեր, սակայն հենց նրա կողմից SMS-ով պաշտոնից հեռացված Վահե Ղազարյանը քանի անձի է տրամադրել այսպես կոչված «նառուշիլովկաներ» (առավելություն տվող հատուկ կտրոններ):

Եթե չի փորձել ճշտել, ապա լուսավորենք նոր նախարարին. NEWSPRESS.am-ի տեղեկություններով` դրանց թիվը հասնում է տասնյակների:

Իսկ նախարարը տեղյա՞կ է, որ Ղազարյանը տարբեր չինովնիկներից ու պատգամավորներից բացի, այդ «նառուշիլովկաներից» բաժին է հանել իր բարեկամներին ու ընկերներին, որոնք այսօր էլ շարունակում են անձեռնմխելի մնալ պարեկային ծառայողների համար:

Նախարարի ականջին չի՞ հասել, որ պարեկներն արդեն զզվել են ամեն անգամ հերթական խախտում արած մեքենան կանգնեցնելուց դեմքներին «նառուշիլովկա» շպրտելուց, մի՞թե նրան  չեն զեկուցել: 

Խոսենք անուններով. օրինակ` ինչո՞ւ պիտի «նառուշիլովկա» ունենա Մասիսի էլցանցի պետը՝ Զորիկը Թադևոսյանը, որ ընդամենը Ղազարյան Վահեի հետ է ծառայել: Հավանաբար, սիրուն աչքերի համար:

Իսկ ռեստորանատեր Արմեն Իսկանդարյա՞նը, որ Արփինե Սարգսյանի ծառայողական մեքենայի նույն համարներից ունի` ֆիզիկական անձանց համար նախատեսված՝ 01 001: Այստեղ էլ հեշտացնենք նախարարուհու գործն ու գաղտնազերծենք. այդ ամենը միայն այն բանի համար, որ Իսկանդարյանը Ղազարյանի քավորն է:

Նույն կտրոնից ունեն «Հագուստի աշխարհ» խանութների ցանցի սեփականատերեր Դավիթ և Անդրանիկ Իշխանյանները: Ի դեպ, այդ խանութների պահեստների ու Վահե Ղազարյանի մասին հայտնի պատմություն կա, թող հետաքրքրվի նախարարը, գուցե մի քիչ զվարճանա: 

Մենք, թերևս, չենք բացառում, որ տիկին նախարարն այս ամենից դեռևս անտեղյակ է, պարզ է` ՆԳՆ-ն մեծ կառույց է, շատ կարևոր ու առաջնահերթ գործեր կան, ու գուցե դեռ չի եկել այս մարդկանցով զբաղվելու ժամանակը:

Այդ պատճառով այս մասին իրազեկում ենք դեռևս այս եղանակով ու դեռևս այս բառապաշարով:

Հաջորդիվ, NEWSPRESS.am-ը հարցում է անելու ՆԳ նախարարություն, պարզելու` երբ է գալու ապօրինի արտոնյալներով զբաղվելու ժամանակը: