Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

«Вас раскусили». Նիկոլի «кулинария» և ընդդիմության «գզվռտոց» շոուները կանաչ լույս են Ալիևի ծրագրերը կյանքի կոչելու համար

Երեկ Ադրբեջանը մեղադրել էր Հայաստանին՝ իր դիրքերի ուղղությամբ կրակահերթ բացելու մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր՝ նշելով, թե նման բան չի եղել։

44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում ու դրանից հետո էլ տեղի ունեցող զարգացումների հետ կապված ՀՀ ՊՆ ներկայացուցիչների տված տեղեկատվությունների փորձով, կարող ենք ենթադրել, որ սահմանին կրակոցներ, այնուամենայնիվ, եղել են։ Ովքեր են հրահել կամ ինչպես են եղել, իհարկե, մենք՝ հասարակ մահկանացուներս չենք իմանա, ինչպես չիմացանք 44-օրյա պատերազմի պարտության հետ կապված շատ հանգամանքներ։

Կարող ենք միայն ենթադրություններ անել՝ հիմնվելով այն փաստերի վրա, որոնց, քիչ թե շատ, տիրապետում ենք։

Իհարկե, չենք կարող բացառել նաև, որ ադրբեջանական կողմը փորձում է տրամադրություն ստուգել Հայաստանում՝ մեր երկրի դեմ իր հետագա քայլերը ծրագրավորելու համար։

Ու մինչ մենք բավարարվում ենք 2 տողանոց հայտարարությամբ, թե՝ կրակահերթի մասին լուրն Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է ու ոչ մի լուրջ բան չկա, երկրի վարչապետ հանդիսացող անձը՝ Փաշինյան Նիկոլ ազգանուն-անունով, իր «кулинария»-ով է փորձում բթացնել մարդկանց ուղեղը։ Ավելի կոնկրետ, ո՛չ միայն փորձում է, այլև հաջողում է, քանի որ ողջ համացանցը խոսում էր ոչ թե սահմանին տիրող իրավիճակի, այլ Փաշինյանի կտրտած մանր սոխի ու Նոր տարուց մնացած թերմացքներով պատրաստված ձվածեղի մասին։

Այլ կերպ ասած` կենցաղային մանր ու հիմար դրվագներ կիսվելով՝ Փաշինյանին հաջողվում է այն աստիճան բթացնել մարդկանց ուղեղը, որ վերջիններս արդեն չեն փորձում պայքարել անգամ իրենց սեփական գրպանին կպչելու համար (օրինակ՝ տրանսպորտի թանկացման)։

Այսօր էլ Փաշինյանը մի քանի վայրկյանանոց տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է անգլերեն սովորում։

Շատերը թեև հասկանում են, որ նրա երաժշտություն լսելը, անգլերեն սովորելը, ձվածեղ պատրաստելն ու էլի նման անտրամաբանական տեսանյութերը, ոչ միայն հարիր չեն երկրի ղեկավարին ու բացասական են ազդում անմիջապես նրա և նրա ղեկավարած երկրի վարկանիշի վրա, բայց միևնույնն է՝ «կուտն ուտում են» և ֆեյսբուքյան տիրույթի մակարդակով անմակարդակ գրառումներ անում ու վերջ։

Սա իր հերթին․․․

Այս ֆոնին լուռ է ընդդիմությունը․ համենայնդեպս նրանք, ովքեր իրենց անունը դրել են ընդդիմադիր և պայքարում են չգիտես՝ Նիկոլի դե՞մ, թե՞ Նիկոլի համար։

Նույն այդ ընդդիմադիրներից մի քանիսն էլ կարծես մոռացել են՝ ինչի համար էին հավաքվել ու սկսել են իրար «փչացնել» ու իրար միս ուտել․ է՛լ քաչալ շուն, է՛լ շուն շան որդի, է՛լ դու Նիկոլի հետ էիր, չէ՛, դու էիր Նիկոլի հետ․․․ Մի խոսքով, «кошмар», քաոս ու իսկական խառնաշփոթ, որի մեջ չես հասկանում, թե ով ում բարեկամն է։

Մինչդեռ ընդամենը պետք է միանալ ու գործով ցույց տալ, որ իրենցից ոչ ոք այսօր Նիկոլի հետ չէ, այլ նրա դեմ է։ Դե, եթե իհարկե դեմ է։ Քանի որ այս ամենից տպավորություն է ստեղծվում, թե՝ մարդանց շեղելու և զբաղեցնելու համար ընդդիմադիրները ևս ոչ պակաս շոուներ են անում, քան, օրինակ Նիկոլի «кулинария»-ն է։

Այնպես որ, եղբայրնե՛ր, ինչպես ասում են, դուք համը հանել եք, «вас раскусили»։

Եթե, այդպես է, ապա ավելի լավ է ընդդիմությունը, իրար միս ուտելու փոխարեն, Նիկոլի թերմացքներով պատրաստած ձվածեղն ուտի։

Ու մինչ մեկը հնացած մթերքով ձվածեղ, իսկ մյուսներն իրար միս ուտելով շոուներ են սարքում ու կեղծ օրակարգ նետում դաշտ, Ադրբեջանի համար կանաչ լույս է վառվում՝ իր հակահայ ծրագրերը կյանքի կոչելու համար։

Արմինե Մկրտումյան