Ադրբեջանական կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանումն ավարտվել է
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության և հաղորդման կենտրոնն ավարտել է Ղազախստանում կործանված AZAL ինքնաթիռի սև արկղերի ձայնագրությունների վերծանումը։
Այս տեղեկությունը տրամադրում է բրազիլական G1 հրատարակությունը՝ հղում կատարելով գերատեսչության աղբյուրներին։
«Ավարտվել են երկու ձայնագրիչներից տվյալների արդյունահանումը, հավաքագրումն ու ստուգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է O Globo-ն, համապատասխան տեղեկությունն ուղարկվել է Ղազախստանի իշխանություններին։