Ադրբեջանի և Իրանի սահմանին գրանցվել է երկրաշաժ
Ադրբեջանա-իրանական սահմանին 3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ANAS-ի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Յարդիմլի կայարանից 16 կմ դեպի հյուսիս՝ ադրբեջանա-իրանական սահմանին։
Ցնցումները 3 բալից ավելի զգացվել են Յարդիմլի և Ջալիլաբադ շրջաններում։
Օրեր առաջ ևս նույն տարածքում գրանցվել էր 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։