Ջո Բայդենը երդմնակալությունից առաջ կընդունի Դոնալդ Թրամփին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երդմնակալությունից առաջ կընդունի իր իրավահաջորդ նախագահ Դոնալդ Թրամփին։
Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Բայդենը գալիք նախագահին Սպիտակ տուն է հրավիրել հունվարի 20-ի առավոտյան և նույն օրը կմասնակցի նրա երդմնակալությանը։
2021 թվականին Թրամփը չմասնակցեց Բայդենի երդմնակալությանը, ասելով, որ նա հաղթել է կեղծ ընտրություններում։
Թրամփը վաղաժամ լքեց Սպիտակ տունը և թռավ Ֆլորիդա: