7,1 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ Տիբեթում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում ուժեղ երկրաշարժը հանգեցրել է շենքերի ավերածությունների և զոհերի։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Մահացածների ստույգ թիվը դեռ պարզված չէ։ Տեղական իշխանությունները մոբիլիզացրել են ռեսուրսները որոնողափրկարարական աշխատանքների համար: Բնակչությունը տարհանվում է կրկնվող ցնցումների վտանգի պատճառով։
Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել էր, որ Նեպալի հետ սահմանին գտնվող տարածքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիգացե քաղաքից 163 կմ հարավ-արևմուտք: Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։