Աշոտյանի հետ պրոբլեմ չունեմ. Լևոն Մկրտչյան
«Արմեն Աշոտյանի հետ դրական, ընկերական հարաբերություններ ունեմ, որևէ պրոբլեմ չունեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց, որ չի կարող որևէ պաշտոնյայի աշխատանքին գնահատական տալ, բայց իր կարծիքով` Աշոտյանը լավ է աշխատել:
Ըստ նրա` ոլորտում շատ խնդիրներ կան, որոնք իրեն են փոխանցվել, բայց դա նախարարով պայմանավորված չէ, բոլոր ԿԳ նախարաներն էլ ոլորտի կառավարումը ստանձնելով մտել են ծանր բեռի տակ:
Ի դեպ, երբ լրագրողները Լևոն Մկրտչյանին հետաքրքրվեցին, թե ինչպես եղավ, որ ՀՅԴ-ն որոշեց ինքը կրկին ԿԳ նախարար լինի և ոչ թե այլ երիտասարդ կադր, Մկրտչյանը պատասխանեց. «50 տարեկանս այս տարի է լրացել, բայց ես ինձ միշտ երիտասարդ եմ զգում»: