«Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացու մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացու մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ մահացած քաղաքացու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Օդանավում մահացածը տղամարդը երկքաղաքացի էր։