Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին hարկադրում է գնալ միակողմանի զիջումների․ Տաթևիկ Հայրապետյան

Ալիևի Ամանորյա ուղերձի մեջ ուշագրավ շեշտադրումներ կային։  Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Ինչպես և կանխատեսելի էր, Ալիևը իր ելույթի մի մասը նվիրել էր Հայաստանի հասցեին նոր սպառնալիքներ հնչեցնելուն, ինչպես նաև հին սպառնալիքները հիշեցնելուն։ Նա անցնող տարվա ձեռքբերումների մասին խոսելիս նշել է․ «Այս տարի Ղազախի շրջանի չորս գյուղ վերադարձանք առանց մեկ կրակոցի՝ քաղաքական ճանապարհով։ Բայց ճիշտ է նաև, որ եթե վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցած իրադարձությունները տեղի չունենային, Հայաստանն, իհարկե, երբեք կամովին չէր վերադարձնի այս գյուղերը մեզ։ Նրանք դա հարկադրված են արել։ Նրանք դա արեցին՝ գիտակցելով մեր քաղաքական և ռազմական հզորությունը, և ես հուսով եմ, որ այսուհետ Հայաստանը, վարելով իր քաղաքականությունը, կշարունակի հաշվի առնել Հարավային Կովկասում և միևնույն ժամանակ աշխարհում ստեղծված նոր իրողությունները։ Մենք ստեղծել ենք նոր իրողություններ Հարավային Կովկասում։ Հայրենական պատերազմն է ստեղծել այս իրողությունները։ Մեր պետական ինքնիշխանության վերականգնումն էլ ավելի ամրապնդեց այս իրողությունները, և մենք վերահաստատեցինք Հարավային Կովկասում մեր ստեղծած նոր իրողությունները դիվանագիտական, միջազգային և քաղաքական մակարդակներում։ Ամբողջ աշխարհն ընդունել է նոր իրողությունները․․․»։

Այս խոսքերով Ալիևը փաստացի ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին հարկադրում է գնալ միակողմանի զիջումների բացառապես ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականության միջոցով։ Մինչ իշխանությունները փորձում են այդ զիջումները փաթեթավորել «սահմանազատված Կիրանց» և «ճակատագրական գործընթաց» ձևակերպումներով, Ալիևի համար դա ուժի սպառնալիքով լուծված հարց է։ Պատահական չէ, որ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը համարվում են գրեթե հավասարազոր վտանգներ և դրվում կողք կողքի։ Հիմա Ալիևը շատ լավ յուրացրել է այդ տեխնիկան, ավելին՝ հպարտանում է դրանով, համարում ձեռքբերում, մինչդեռ դա ամբողջությամբ հակասում է քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների ու առհասարակ խաղաղության մասին քննարկման ողջ էությանը․․․»,- գրել է նա։