Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Սիրով հրավիրում ենք միասնաբար տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը և աղոթելու Մարմնացյալ Աստծուն մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար։ Պատարագի սկիզբը 17։00»,-հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։