Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»
Հասարակություն

Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով․ Վեհափառ Հայրապետի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով․

 «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Ամանորի խորախորհուրդ այս երեկո Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ ի հայրենիս և ի սփյուռս։

Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով։ Ամանորի հուսառատ ապրումները ընտանեկան մեր հարկերում են, եկեղեցիներում ու ծառայության վայրերում, ամենուր, որտեղ համախմբված ենք միմյանց փոխանցելու մեր մաղթանքներն ու ջերմ զգացումները։

Ամանորը առիթ է ինքնաքննության, անդրադառնալու ազգային ու հայրենական մեր կյանքը հուզող խնդիրներին։ Ամանորը հրավեր է նորոգության, հրավեր ապագայի շուրջ մտորումների, կյանքն առավել ապահով, բարօր ու շեն դարձնելու նախաձեռնությունների։

 «Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփ. 4.23-24),- պատգամում է առաքյալը։ Սուրբգրային այս հորդորին ունկնդիր՝ սիրո, բարության ու արդարության ճանապարհով ընթանալով, կարող կլինենք, սիրելիներ, դիմակայել ծանր, անգամ անելանելի թվացող իրավիճակներին։ Կարող կլինենք ուժ գտնել նեղությունները համատեղ ջանքերով հաղթահարելու, փորձությունները փորձառության վերածելու, ձախողումներն ու պարտությունները ձեռքբերումների վերափոխելու և մեր նոր օրը կառուցելու՝ ապավինած առաքելական խոսքին, թե՝ «ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպ․ 4․13)։ Այս հաստատ համոզումով ենք պատմության ողջ ընթացքում մեր հարազատ բնօրրանում ապրել, մեր պետականությունը կերտել և օրհասական պահերին հանձնառու ոգով համախմբվել հանուն հայրենիքի հզորացման և ազգային տեսիլքների մարմնավորման։ Մաքառել ու տոկացել ենք առ Տերը հույսով և առաքյալի խոսքի նկատմամբ հավատով, թե՝ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, չարչարված ենք, բայց կործանված չենք (հմմտ. Բ Կորնթ. 4.8-9):

Արդ, մեր կյանքում ծառացած դժվարությունների հանդիման հարկ է աննկուն մնալ և առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով։ Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, անխաթար պահպանենք մեր ինքնությունը, ինչը կարևոր է նոր սերնդի ոգու և գիտակցության կերտման, նաև աշխարհում մեր պետության և ժողովրդի հեղինակության ամրապնդման, ազգային իրավունքների պաշտպանության համար։ Հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Լուսավոր գալիքի մեր ձգտումներում զինվենք հույսով և հավատով, Աստծուն ապավինած իրագործենք յուրաքանչյուրս մեր առաքելությունը՝ ի սեր անձնական ու հավաքական մեր կյանքի բարօրության։ Նորոգված կյանքով կարող պիտի լինենք կերտել նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն ուղղամտությունն ու համերաշխությունը, օրինահարգությունն ու հայրենանվիրումը, նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր պետության հզորացմանը, ազգի անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովմանը, արցախահայության անօտարելի իրավունքների պաշտպանությանը։ Այս տեսլականով վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք սիրո և միաբանության կենարար ճանապարհով։

Սիրելի հավատավոր ժողովուրդ, տարեմուտի սեմին աղոթենք առ Աստված մեր հայրենիքի, հայոց բանակի, հայրենի հողից ու տնից բռնությամբ զրկված արցախցիների, նահատակված զավակների կորուստը սգացող, գերեվարված և անհայտ կորած սիրելիների ցավով ապրող ընտանիքների, հիվանդների ու զրկանքների մեջ գտնվողների համար։ Աղոթենք նաև աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների համար, ովքեր կրում են պատերազմների կործանարար հետևանքները։ Հայցենք խաղաղություն համայն աշխարհին, մեր հայրենիքին ու ժողովրդին։ Թող Տերը օգնական ու զորակից լինի ազգիս հայոց՝ շնորհելով լուսառատ նոր հորիզոններ։

Շնորհավոր Նոր տարի։ Բարի և օրհնյալ տարի»։