Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերը
Մշակույթ

Կինոն ձևավորում է մտածելակերպ, աշխարհայացք. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ.

«Կինոաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, կինոսերներ, 

այսօր ամբողջ աշխարհում տոնում են ամենաիրական ու անիրական, բարդ, բայց չվախեցնող, արվեստի տարբեր ճյուղերն իր մեջ սինթեզող, ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց համախմբող, զարմանահրաշ ու հետաքրքիր մի աշխարհի՝ Կինոյի օրը։

Ֆիլմարտադրությունը, գործընկերների հետ համագործակցությունները, ոլորտում իրականացվող տարբեր գործընթացներ ուղիղ արձագանք են գտնում հանրության շրջանում՝ արժեհամակարգի ձևավորման, սեփական մշակույթը ներկայացնելու, փոխադարձաբար այլ մշակույթների ծանոթանալու, կինոյի միջոցով կյանքը վերարժևորելու, սովորելու և ինքդ քեզ կողքից նայելու հնարավորությունների տեսանկյունից։

Վստահաբար կարող ենք ասել՝ կինոն ձևավորում է մտածելակերպ, աշխարհայացք, և այս բազմաշերտ ոլորտը պետք է կայանա առանձնակի սրտացավությամբ։

Այս համատեքստում պետք է նշել, որ մեզանում ոլորտը կարգավորող բազմաթիվ մեխանիզմներ են մշակվել, ոլորտը հանրահռչակող բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և դրանք լինելու են շարունակական։

Մասնավորապես՝ կինոյի ոլորտում ընթացել է ակտիվ օրենսդրական աշխատանք՝ ոլորտը կարգավորելու և համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Ստեղծվել է և սկսել է նոր տրամաբանությամբ գործել Հայաստանի կինոյի հիմնադրամը: Մշակվել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգավորման փաթեթը, որի հիման վրա մեխանիզմը 2025 թ.-ից արդեն իսկ կգործարկվի՝ նոր հնարավորություններ բացելով կինոարտադրության զարգացման համար։ 2024 թ.-ի ընթացքում պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24  միջազգային կինոփառատոների՝ շահելով 11 մրցանակ։

Տարեցտարի շրջանակներն ընդլայնելով և որակական նոր սանդղակ սահմանելով՝ շարունակվում է «Ոսկե ծիրան» փառատոնը, փոքրիկ հանդիսատեսին շարունակում է ոգևորել «Ռոլան» մանկապատանեկան փառատոնը, կինոսերների համար հետաքրքիր դաշտ է բացում «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, ինչպես նաև շարունակվում են կինոօրերը՝ հայ հանդիսատեսին հասանելի դարձնելով տարբեր ազգերի մշակույթը հենց կինոյի միջոցով։

Այս ամենը լայն հնարավորություն է տալիս ոլորտի զարգացման և առաջխաղաղացման, փորձի փոխանակման ու նոր հեռանկարների։

Պետությունը շարունակական քաղաքականություն է վարելու ոլորտի զարգացման, միջազգային հարթակներում հայկական կինոյի գրավչության բարձրացման, մեր ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու ուղղությամբ։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, մաղթում եմ ստեղծագործական անսպառ ուժ ու եռանդ, իսկ կինոսերներին՝ բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր դիտելու, դրանցով կյանքը լավարկելու շարունակական հնարավորություն»։