Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով նաեւ միավորեց երեք նախագահների թիմերին․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին, փոխանցում է Առավոտը։ 

Հարց առաջին։ Ռուսաստանը Զախարովայի շուրթերով տվեց իր համաձայնությունը լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն Ալիեւի հերթական նախապայմանը իրականացման եզրին է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Պատասխան։ Ալիեւի հերթական նախապայմանը, ինչպես բոլոր նախորդներն ու հաջորդները, իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ։

Նա այնքան պատրաստակամ եւ ենթարկվող է այդ գործընթացում, որ գերտերությունները, անգամ եթե միջամտելու որեւէ ցանկություն ունենան, պարզապես դրա կարիքը չեն զգում։
Նույն Զախարովան իր մեկնաբանության մեջ ուղիղ հիմնավորեց իրենց դիրքորոշումը Փաշինյանի տեսակետներով։

Ի դեպ, այս դրվագը լավագույնս է ապացուցում այն պնդումը, որ Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումները անթերի էին այդ տեսակետից։

Հարց երկրորդ։ Ինչպե՞ս կգնահատեք Փաշինյան-Լուկաշենկո վերջին ընդհարումը։ 

Պատասխան։ Երբեւէ Հայաստանի որեւէ ղեկավար թույլ չի տվել, որ իր հետ այնպես խոսեն, ինչպես միջազգային հարթակներում խոսում են Նիկոլի հետ։ Երբեւէ Հայաստանի ոչ մի ղեկավար չի եղել արտաքին քաղաքական բուլլինգի եւ թրոլինգի թիրախ, ինչպես Նիկոլն է։ Նիկոլն է լեզու դրել թե՛ Լուկաշենկոյի, թե՛ Ալիեւի, թե՛ իրեն առերես կամ մեջքի հետեւից ծաղրող մյուսների բերանը։ 

Իսկ քովիդային կռուտիտը, դրան նախորդած եւ հաջորդած դրսեւորումներով, պարզապես զավեշտ էր։ Այդ բուն բանավեճում ոչ մի պետական շահի կամ ազգային երանգի խնդիր չկար։ Պարզապես Ալիեւի քիփը «հագել» էր Ալիեւի վասալին։ 

Հարց երրորդ։ Երեք նախկին նախագահներին ուղղված բանավեճի առաջարկը ոմանք Նիկոլի կողմից «ձիով քայլ» էին փորձում ներկայացնել, այնինչ նա իր իսկ ֆինտի տակը մնաց։ Համամի՞տ եք։ 

Պատասխան։ Միանշանակ։ Ոչ միայն բովանդակային, այլեւ տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը։ Դրա մասին արդեն շատ է խոսվել։ Եթե նա գեթ 1%-ով վստահ լիներ իր ասածի ճշմարտացիության մեջ, ապա վաղուց կփորձեր դուրս գալ Սերժ Սարգսյանի 2022-ի ապրիլի 23-ի կամ հիմա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին նմանատիպ հորդորների տակից։ Մի բան հավելեմ ընդամենը։ 

Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով նաեւ միավորեց երեք նախագահների թիմերին, ինչի հետեւանքով ստացավ շատ ավելի հուժկու եւ շառաչյուն պատասխան։ Նա սա էլ չէր հաշվարկել։ Ոչինչ չի միավորում ընդդիմությանն այնպես, ինչպես անցյալի մասին Փաշինյանի լկտի ստերը։ Մնում է, որ ընդդիմությունը կարողանա ընդհանուր եզրեր գտնել ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի մասով։ Ի մի բերելով՝ փաստենք, որ շախմատային լեզվով սա ոչ թե «ձիով քայլ» էր, այլ «ձիու քայլ»։ 

Հարց չորրորդ։ Ժամանակին թե՛ Դուք, թե՛ Հանրապետականը չեք ողջունել ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։

 Ինչպե՞ս եք վերաբերվում Ալիեւի այդ նախապայմանին եւ Փաշինյանի փաստացի համաձայնությանն այդ առաքելության գործունեության դադարեցման մասով։ 

Պատասխան։ Մշտապես դեմ եմ եղել ցանկացած դիվանագիտական քայլի, որը թուլացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը։ ԵՄ դիտորդների գործունեության ընթացքում հայ հասարակությանն այդպես էլ հայտնի չդարձավ նրանց կողմից Ադրբեջանի ոտնձգությունների կանխման, արձանագրման կամ ագրեսորի հանդեպ ԵՄ-ի պատժի գեթ մեկ փաստ։ Ավելին, հիշեցնեմ, որ դա արվեց ոչ թե գեոպոլիտիկ համադրման, այլ հակադրման գործելաոճով, ինչն էլ ավելի վատթարացրեց հայ-ռուսական հարաբերությունները։ 

Ինչ վերաբերում է ներկայիս քննարկումներին, ապա Ալիեւի ցանկացած, այդ թվում՝ այս միակողմանի պահանջի կատարումը անձամբ ես համարում եմ անթույլատրելի։ ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիեւի պահանջով նրանց հեռացնելը՝ երկու։ 

Հարց հինգերորդ։ Ի՞նչ կասեք 2025-ի նախաշեմին։ 

Պատասխան։ Նույնը, ինչ ասել եմ 2024-ի, 2023-ի, 2022-ի, 2021-ի նախաշեմերին, նույնը, ինչի մասին ընկերներիս հետ զգուշացնում էինք 2018-ից մինչեւ 2020-ը։ Ցավով նշեմ, որ հերթական անգամ մենք նոր տարի ենք մտնում, որպես աշխարհի ամենաանթասիբ եւ անպատիվ հասարակություն։ Սա շատ դառը, շատ տհաճ, շատ մռմռացնող իրականություն է, որը չես քողարկի ոչ խոզի բդի հաստությամբ, ոչ բլինչիկի բարակությամբ, ոչ էլ սալաթների թարմությամբ։ 

Մնում է, որ 2025-ին իրական ջանքեր գործադրենք եւ ազատվենք այդ անպատվաբեր ու խայտառակ տիտղոսից։ Հայ ժողովրդի այս պահի միակ հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է, եւ գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի ընդունել եւ քավել։ Ու այս ամենը պետք չէ անել ատելությունից դրդված։ Էլի խոստովանեմ, որ ես էլ երկար ժամանակ ատելություն ունեի նրա նկատմամբ, մինչեւ հասկացա, որ մեր ատելությունը նրան ուժեղացնում է, որ նա սնվում է մեր ատելությամբ։ Ուստի պետք է պայքարել՝ սիրելով Հայրենիքը եւ մարդկանց, այլ ոչ թե ատելով Փաշինյանին։