Իրանն այսօրվանից սկսում է լայնածավալ զորավարժություններ
Իրանն այսօր սկսում է լայնածավալ զորավարժություններ՝ ցույց տալու, որ իր պաշտպանական ուժերը չեն թուլացել։
Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադան։
«Շաբաթ օրվանից կանցկացվեն զորավարժություններ, որոնք ցույց կտան, որ երկրի պաշտպանունակությունը ոչ թե նվազել է, այլ, ընդհակառակը, ուժեղացել է»,- նշել է նախարարը։