Ուկրաինան կվճարի տարածքների կորստով և օտարերկրյա զորքերի առկայությամբ. Ռոբերտ Ֆիցո
Ուկրաինայի ղեկավարությունն իր երկիրը տանում է դեպի աղետ, այս արկածախնդրության համար Կիևը կվճարի տարածքների կորստով և օտարերկրյա զորքերի առկայությամբ։
Այս մասին Facebook-ում գրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Ես չեմ պատկանում և չեմ ուզում պատկանել արևմտյան քաղաքական գործիչներին, ովքեր բացահայտորեն աջակցում են պատերազմին։ Ես երբեք չեմ համաձայնի, որ հանուն ինչ-որ աշխարհաքաղաքական շահերի թուլանա կամ մասնատվի Ռուսաստանը: Չեմ հասկանում, թե ինչու է Ուկրաինայի նախագահը մերժում զինադադարը: Ես չեմ հասկանում, թե ինչու է Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը իր ամբողջ երկիրը դեպի աղետ տանում, քանի որ Ուկրաինայի դիրքերը հնարավոր բանակցություններում ամեն օր վատանում են», - ասել է կառավարության ղեկավարը։
Ուկրաինան, ըստ նրա, այս արկածախնդրության համար կվճարի տարածքների կորստով և օտարերկրյա զորքերի առկայությամբ։