Ակնհայտ է, որ ռուսներն են խոցել AZAL ինքնաթիռը. ԿՀՎ նախկին տնօրեն
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետան հայտարարել է, որ Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառ կարող են հանդիսանալ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը։
«Երբ դուք նայում եք բոլոր նախնական ապացույցներին, ես չեմ կարծում, որ կասկած կա, որ ռուսներն օգտագործել են ինչ-որ հակաօդային պաշտպանության համակարգ, որը խոցել է այս ինքնաթիռը», - ասել է Պանետան CNN-ին տված հարցազրույցում։
Մենք կսպասենք պաշտոնական հետաքննությանը, բայց կարծում եմ, որ պարզ է, որ ռուսներն են պատասխանատու այս ինքնաթիռի հետ կատարվածի համար, ավելացրել է Պանետան: