Դոնալդ Թրամփը ցանկանում է կանխել ԱՄՆ-ում TikTok սոցիալական ցանցի արգելքը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ հետաձգելու չինական TikTok սոցիալական ցանցի արգելքը:
Այս մասին հայտնում է FOX-ը։
Բողոքում քաղաքական գործիչը խնդրում է իրեն թույլ տալ հունվարի 20-ի երդմնակալությունից հետո միջնորդ դառնալ ԱՄՆ իշխանությունների և սոցիալական ցանցի միջև կոնֆլիկտի լուծման գործում:
Նա մտադիր է կանխել TikTok-ի արգելքը երկրում՝ հարգելու համար տասնյակ միլիոնավոր ամերիկացիների իրավունքները և լուծել ազգային անվտանգության խնդիրը։ Գերագույն դատարանը հունվարի 10-ին կլսի կողմերի բանավոր փաստարկները, իսկ սոցցանցը կարող է արգելափակվել հունվարի 19-ին։