Իսրայելն իր զորքերը դուրս է բերել Սիրիայի տարածքից
Իսրայելն ավարտել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Սիրիայի Դարաա նահանգի արևմտյան մասի մի քանի բնակավայրերից։
Այդ բնակավայրերից են Ջամլան, Շաջարան, Բեյթ Իրը, Կոյան, Մաարիան և Սաիդա Գոլանը։
Միաժամանակ ՄԱԿ-ի պարեկները սկսել են վերադառնալ բուֆերային գոտի, որը գտնվում է Սիրիայի և Իսրայելի կողմից վերահսկվող տարածքների միջև։