Ռուսաստանի գրաված տարածքներում ավելի քան 600 հազար ռուսական զորք կա
Ներկայումս Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի տարածքներում կա մոտ 600 հազար ռուս զինվոր։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը այս թվերը մեջբերել է Novosti.LIVE հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ Յուսովի, ռուսական զորքերի կորուստները վիթխարի են, մինչդեռ, միևնույն ժամանակ, նրանց թիվը Ուկրաինայի տարածքում վերջին ժամանակներում անփոփոխ է մնացել։
«Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում ռուս զինվորների թիվը կազմում է մոտ 600 հազար։ Հակառակորդի կողմից ձեռնարկվող զորահավաքային գործողություններն առաջին հերթին ուղղված են կորուստները լրացնելուն, քանի որ դրանք հսկայական են և աճելու միտում ունեն»,- պնդում է Յուսովը։