Գանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Հասարակություն

Բաքվի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիների թիվը դատախազության համար ծառայողական գաղտնի տեղեկություն է

ՀՀ գլխավոր դատախազությունը թաքցնում է՝ Ադրբեջանի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացու «կապույտ անձնագիր» ունեցող անձանց թիվը։ Միևնույն ժամանակ՝ պարզ չէ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նրանց՝ արտերկիր մեկնելու դեպքում՝ հնարավոր արտահանձման գործընթացին խոչընդոտելու համար։

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը շինծու հետապնդումներ է իրականացնում մի շարք քաղաքացիների, հատկապես՝ պետականության հիմքերում կանգնած և Արցախյան պատերազմում մեծ ներդրում ունեցած անձանց նկատմամբ։ Ընդ որում, եթե նախկինում խոսվում էր «ցուցակի» մասին, որում կարող են լինել, օրինակ, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների, գեներալների անուններ, ապա բոլորովին վերջերս Ադրբեջանի դատախազությունը, հայտնելով Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի լրացման և Արցախի ռազմական-քաղաքական գործիչների դեմ շինծու գործերը դատարան ուղարկելու մասին, անգամ հանդգնել էր կոչ անել ՀՀ-ին՝ համագործակցել իրենց դատախազության հետ։ «Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության», - հայտարարել էր ադրբեջանական գերատեսչությունը։ Գլխավոր դատախազությունից պաշտոնապես այդպես էլ չեն արձագանքել հնարավոր առաջարկ ստանալու մասին հարցադրմանը՝ հրաժարվելով մեկնաբանել այն, ինչը հիմք էր տալիս ենթադրելու, որ փաստացի՝ այս պահին Ադրբեջանը կարող է նաև պահանջել՝ արտահանձնել ՀՀ-ում գտնվող Արցախյան պատերազմին մասնակցած անձանց, այդ թվում՝ գեներալներին, երկրորդ և երրորդ նախագահներին, իսկ պատկան մարմիններն անգամ համարձակություն չունեն հրապարակավ արձագանքել։ Դատախազությունը գուցե վստահ չէ՞, որ այս իշխանությունների կողմից կարող է իրապես համաձայնություն տրվել։

Բացի այդ, թեև ՀՀ օրենսդրությունն արգելում է ՀՀ քաղաքացիներին արտահանձնելը, բայց արցախցի մեր հայրենակիցներն անգամ դրանով պաշտպանված չեն, քանի որ Փաշինյանի իշխանությունը հայտարարեց, որ կապույտ անձնագրերը նրանց քաղաքացիության իրավունք չեն տալիս, մյուս կողմից էլ՝ եթե փախստականի թուղթ ունենալը հիմք է՝ չարտահանձման, ապա, միևնույն է, հարց է մնում, թե քանի ՀՀ քաղաքացու նկատմամբ են ադրբեջանցիները հետապնդում իրականացնում և որքանով են նրանք պաշտպանված արտերկրում։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացու «կապույտ» անձնագիր ունեցող քանի անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվել, ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ-ն՝ Ադրբեջանի կողմից հետախուզվող հայեի ձերբակալություններն արտերկրում և Ադրբեջանին նրանց հանձնումը կանխելու համար, ինչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ-ի կողմից՝ Ադրբեջանի կողմից գերեվարված հայերին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին և մյուսներին վերադարձնելու համար։ Այս հարցերի պատասխանը դատախազությունը չուներ։