Azerbaijan Airlines-ը Ակտաուի ավիավթարի նախնական պատճառ է նշել արտաքին ազդեցությունը
Azerbaijan Airlines-ը Ակտաուի ավիավթարի նախնական պատճառ է նշել արտաքին ազդեցությունը։ Ավիաընկերությունից հայտնել են, որ նման վարկած է քննարկվում ավիաաղետի պաշտոնական հետաքննությունում։
Հիշեցնենք՝ Ակտաուի մերձակայքում ինքնաթիռի կործանումից հետո Azerbaijan Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Գրոզնի, Մախաչկալա, Վլադիկավկազ, Միներալնիե Վոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Սարատով և Նիժնի Նովգորոդ: Դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Աստրախան, Եկատերինբուրգ և Նովոսիբիրսկ չվերթների իրականացումը կշարունակվի: